Moody's- ը Անելիք Բանկին B2 վարկանիշ է շնորհել, հեռանկարը` կայուն

30.06.2017 20:19
Moody's- ը Անելիք Բանկին B2 վարկանիշ է շնորհել, հեռանկարը` կայուն

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային Moody's Investors Service գործակալությունը Անելիք Բանկին շնորհել է «Երկարաժամկետ տեղական և արտարժութային ավանդների» B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը։

Տվյալ վարկանիշը շնորհվել է հաշվի առնելով Բանկի բավականին բարձր կապիտալի համարժեքությունը, շահութաբերության էական ավելացումը, ակտիվների բարձր որակը, ինչպես նաև իրացվելիության մակարդակը:

Ըստ Moody’s ընկերության սպասումների առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Անելիք Բանկի շահութաբերության մակարդակը զգալի կբարձրանա։

«Անելիք Բանկին միջազգային վարկանիշի շնորհումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը», - ասել է Անելիք Բանկ ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև