ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման բարելավված պայմաններ

30.08.2017 11:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման բարելավված պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման (վերանորոգման) նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման դեպքում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ռեզիդենտներին։

Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է նվազագույն ժամկետներում՝ 2 աշխատանքային օրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակում ՀՀ մարզերի հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 5%-ից, իսկ Երևան քաղաքի հաճախորդների համար՝ 7%-ից:

Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև