ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԱՐՄԵՆԻԱ ԱԸ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն

14.09.2017 12:55
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԱՐՄԵՆԻԱ ԱԸ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացնում են նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտով անժարշ գույքը կապահովագրվի հետևյալ ռիսկերից.

  • ներքին հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների վնասումը հրդեհի, պայթյունի,կայծակի, տրանսպորտային միջոցների վրաերթի և/կամ կենդանու հետ բախման,ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի և/կամ ծառերի վայր ընկնելու արդյունքում:
  • անձանց(հարևանների) կյանքին, առողջությանը և/կամ գույքին վնասի պատճառումը հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի և այլն:

«Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, ընդհանուր ապահովագրական գումրը՝ 1.000.000 ՀՀ դրամ:

Բանկից նաև նշում են, որ բոլոր նրանց, ով ձերք կբերի «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը նվիրում է Fresh air ընկերության  բնակարանի օդի մաքրման ծառայության սերտիֆիկատ:

Օդի մաքրումը իրականացվում է «Չոր մառախուղ» տեխնոլոգիայի միջոցով, որն իրենից ներկայացնում է հոտեր չեզոքացնող չոր օդ:

«Մաքուր տուն» ապահովագրական պայմանագիրը կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի մասնաճյուղերում և մոտակա մարզերում:

Պայմանագրի ձևակերպումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Ապահովագրական պրոդուկտի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև