Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` մինչև 3.4 մլն դրամ

15.09.2017 14:53
Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` մինչև 3.4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ:

ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով:

«Բանկի տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների աճը մեծամասամ պայմանավորված է վարկավորման ծավալների աճով, պորտֆելի ճիշտ դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև` շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ: Մենք կշարունակենք բանկի ակտիվների որակի բարելավումը, հաճախորդների վարկունակության գնահատման և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը, - նշեց Յունիբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով, շահույթի աճը բանկի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակներում մինչև 2020թ.-ը նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 44% և կորպորատիվ վարկավորման մինչև 37% աճ:

Բանկից հիշեցնում են, որ Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշը` սահմանելով B2, կանխատեսումը` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «UNIHOLDING GG LIMITED» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև