ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

09.10.2017 14:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիան անցկացվել է 2017 թ.–ի հունիսի 10–ից մինչև սեպտեմբերի 10–ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard քարտապանների համար:

Համաձայն ակցիայի պայմանների` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ ՀՀ և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետ միջավայրում, մասնակցեցին 100 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների, ինչպես նաև գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը տեղի ունեցավ Երևան մոլ առևտրային կենտրոնի ատրիումում` խաղարկությա նմասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում:

Հաղթողները որոշվեցին պատահականության սկզբունքով: 100 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների երջանիկ հաղթողներ դարձան Բանկի քարտապաններԳայանե Դանիելյանը, Վարդան Կարապետյանը, Առուշան Ղազարյանը, ԳուրգենՄուրադյանը, Հրաչ Վարդանյանը, Ֆաթիմա Գրիգորյանը, Դավիթ Կարապետյանը, ՌիմաՀարությունյանը, Անուշ Խառատյանը և Կամո Թովմասյանը:

Իսկ գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի երջանիկ հաղթող դարձավ Բանկի աշխատավաձային նախագծի աշխատակից,  բժիշկ-վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով միաժամանակ «Գործի մարդիկ»  փաթեթային ծրագրի մասնակից է։ Ծրագիրը մշակված է առողջապահության, կրթության, պետական hաստատությունների, կապի և հեռահաղորդակցության որորտի աշխատակիցների համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում ավելացնել քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրությունը` հատկապես հաշվի առնելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր Mastercard քարտերն արդեն հագեցած են առանց շփման տեխնոլոգիայով, որն էապես հեշտացնում է անկանխիկ վճարումների գործընթացը:

#երբշահումես ակցիայի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվելէ անկանխիկ վճարումների կրկնակի աճ, իսկ մեկ քարտին բաժին հասնող անկանխիկ շրջանառությունն աճել է ռեկորդային 40%-ով, ինչը վկայում է անկանխիկ գործարքների և Բանկի կողմից անցկացվող ակցիաների հանդեպ քարտապանների աճող հետաքրքրության մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է ակցիայի հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև