«Մանանա» ընկերությունն ազգային կոլորիտով «հայկական թեյախմություն» է կազմակերպել 70 երկրների հյուրերի համար

18.10.2017 19:52
«Մանանա» ընկերությունն ազգային կոլորիտով «հայկական թեյախմություն» է կազմակերպել 70 երկրների հյուրերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվել են Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մանանա»-ն հայկական թեյախմություն է կազմակերպել 70 երկրներից ժամանած հյուրերի համար` հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը:

Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում է միայն խնամքով ընտրված հումքը, ինչի շնորհիվ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:

Ավանդական եղանակով պատրաստված հայկական թեյերի սիրահարների շրջանակը գնալով աճում է: Հայկական վայրի ուրցը, դաղձը, մասուրը հայտնի են ողջ աշխարհում ոչ միայն իրենց համային որակների, այլ նաև օգտակարության շնորհիվ:

Թեյախմության մասնակիցները հատկապես առանձնացրին ծիրանից պատրաստված բարձրորակ թեյը, որն առանձնանում է արտահայտված թթվաքաղցր համով և ծաղկեբույրով:

Ծիրանից պատրաստված այս թեյը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, արյունաստեղծության, ինչպես նաև լյարդի առողջ աշխատանքի համար: Միջոցառման արդյունքում ձեռքբերվեցին «Մանանա» թեյերի արտահանման նոր պայմանավորվածություններ, մասնավորապես` Չինաստան, Ավստրալիա և ԱՄԷ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև