թեյախմություն թեմյով բոլոր նորությունները

«Մանանա» ընկերությունն ազգային կոլորիտով «հայկական թեյախմություն» է կազմակերպել 70 երկրների հյուրերի համար

18.10.2017 19:52

«Մանանա» ընկերությունն ազգային կոլորիտով «հայկական թեյախմություն» է կազմակերպել 70 երկրների հյուրերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվել են Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մանանա»-ն հայկական թեյախմություն է կազմակերպել 70 երկրներից ժամանած հյուրերի համար` հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը:

Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում է միայն խնամքով ընտրված հումքը, ինչի շնորհիվ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Մանանա» ընկերությունն ազգային կոլորիտով «հայկական թեյախմություն» է կազմակերպել 70 երկրների հյուրերի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024