ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը 2017 թ.-ին կազմել է 90 մլրդ դրամ. Վերխոշինսկի

22.02.2018 13:56
ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը 2017 թ.-ին կազմել է 90 մլրդ դրամ. Վերխոշինսկի

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստանի Բանկ» ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը 2017 թ.-ին կազմել է 90 մլրդ դրամ, ասաց ՎՏԲ խմբի վարչության անդամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի ղեկավար Վլադիմիր Վերխոշինսկին` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Ֆիզիկական անձանց ներգրաված միջոցների պորտֆելը կազմում է 115 մլրդ դրամ։ Այստեղ մի կարևոր պահ կա. մեր բիզնեսն ամբողջովին ինքնաֆինանսավորվող է: Սա LDR–ի (loan to deposits ratio) առողջ հարաբերակցություն է, այն, ինչին մենք ձգտում ենք մեր ներկայության բոլոր տարածաշրջաններում, և հաջորդ տարվա համար ես  կոլեկտիվի առջև խնդիր եմ դնում՝ աճել 1,5 անգամ», - ասաց նա չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսին։

Վերխոշինսկին նշեց նաև, որ ըստ պաշտոնական բիզնես պլանի` ամրագրված են աճի բավականին հավակնոտ տեմպեր:

Այս կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը պարզաբանեց, որ պասիվներով ամրագրված է 25%-ի աճ, դասական սպառողական վարկերի մասով` 45%, իսկ ընդհանուր առմամբ վարկային պորտֆելը պետք է աճի 16%–ով:

«Շուկայի աճը մենք կանխատեսում ենք գրեթե 10 տոկոսի չափով, այսինքն կլինենք շուկայից բարձր, իսկ սպառողական վարկավորման մասով` շատ ավելի բարձր», - ավելացրեց նա:

Խոսելով վերջին շրջանում ՎՏԲ-ի  մանրածախ բիզնեսում հայտնված նորամուծությունների մասին` Տելեգինը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, նշեց, որ բանկը բավականին դինամիկ առաջ է ընթանում նոր ծառայությունների զարգացման ճանապարհով: «Անցած տարի մենք ստեղծեցինք «Բջջային բանկը» և կշարունակենք զարգացումը դրա հիման վրա նոր ծառայությունների ու առաջարկների ստեղծման ուղղությամբ», - ասաց նա:

Այսօր «Բջջային բանկ» ծառայությունից արդեն օգտվում է գրեթե 20 հազար հաճախորդ: Առնվազն կես տարում բանկին հաջողվեց հեռահար շուրջօրյա խողովակ տեղափոխել ամենօրյա գործարքների գրեթե 7% –ը` ոչ աշխատանքային ժամերին սպասարկելով գործարքների  35 տոկոսը:

Բացի այդ, Տելեգինի խոսքով, բանկը գործարկեց էլեկտրոնային հերթի հեռահար գրանցման համակարգը: «Այսօր մեր հաճախորդը, դուրս չգալով տնից, աշխատավայրից, ցանկացած հարմար վայրից կարող է իր համար հերթ զբաղեցնել հարմար ժամանակի ու այցելել մեր գրասենյակը, եթե դա անհրաժեշտ է», - պարզաբանեց նա:

Դեպարտամենտի տնօրենը նաև ասաց, որ անցած տարի գործարկվել է «Բանկն աշխատավայրում» հարմար ծառայությունը։

«Ըստ էության դա նշանակում է, որ ամենևին պետք չէ այցելել մեր գրասենյակներից մեկը ծառայություն ստանալու, վարկային դիմում ձևակերպելու, խորհրդատվություն ստանալու համար. բավական է հավաքել մենեջերի համարը, և նա կայցելի հաճախորդին վերջինիս հարմար պահին ու վայր», - ասաց նա:

«Բանկն աշխատավայրում» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն իրականացրել է ավելի քան 30 հազար խորհրդատվություն և 7500 վաճառք Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսոօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին աշխատավարձ է ստանում մոտ 82 000 հաճախորդ:

«Մենք զարգազնում ենք ինքնասպասարկման գոտիները, դա կարևոր է մեզ համար, որպեսզի բանկի ծառայությունները մատուցվեն 7/24 ռեժիմով, այդ իսկ պատճառով տարվա ընթացքում կբացվի ինքնասպասարկման 35 գոտի», - ավելացրեց Տելեգինը:

2017 թ.–ին Բանկը գործարկեց «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների` բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների , առողջապահական ոլորտի կառույցների, ՏՏ ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների ու կապի օպերատորների) համար։ Այս ծրագիրը  թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը  նոր հունով, ինչպես նաև շուկայից ներգրավել նոր հաճախորդների:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև