Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը

23.05.2018 15:38
Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR), հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Գործակալության հրապարակված զեկույցում  նշված է, որ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում Բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա։ Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև