Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհած «B+» վարկանիշը

04.04.2019 16:56
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհած «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Fitch Ratings գործակալության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:

Fitch-ի հրապարակած զեկույցում նշված է, որ Բանկը նման գնահատականի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:  

Վերահաստատված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը:


 Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ակտիվների որակի բարձրացումը, ինչն էլ իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03