Անելիք Բանկը ռեբրենդինգ է իրականացրել և դարձել է IDBank

30.05.2018 21:47
Անելիք Բանկը ռեբրենդինգ է իրականացրել և դարձել է IDBank

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Անելիք Բանկն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել` փոխելով բանկի անվանումը, տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Հունիսի 4–ից Անելիք բանկը կգործի IDBank անվանմբ։

«Ռեբրենդինգի որոշումն ընդունվել է բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո։ Մենք բազմիցս խոսել են թարմացման և արդիականացման մասին, որը կտարածվի հաճախորդների հետ աշխատանքի ամբողջ սպեկտրի, բանկի ներքին վերափոխման և նրա տեխնոլոգիականության բարձրացման վրա»,– չորեքշաբթի բանկի նոր բրենդի շնորհանդեսի ժամանակ ասաց Անելիք Բանկի բաժնետեր Վարդան Դիլանյանը։

Նրա խոսքով, ռեբրենդինգի շուրջ մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքից հետո բանկը պատրաստ է առաջ շարժվել նոր ռազմավարությամբ։ Բանկի նոր անվանումը կխորհրդանշի աշխատանքի նոր փիլիսոփայություն, տեսլական և արժեքներ։

«Մենք ցանկանում ենք դառնալ տեխնոլոգիական, նորարարական բանկ, որտեղ հաշվի կնստեն հաճախորդների անհատական կարիքների հետ։ Սպասարկման որակի բարձրացմանը զուգընթաց, ինչն անկյունաքար է համարվում, մենք զարգացնում ենք մեր բիզնեսի խորը թվայնացման ծրագիր ինչպես հաճախորդների, այնպես էլ ներքին գործընթացների տեսանկյունից։ Այս տարվա ընթացքում ծրագրվում է հետաքրքիր նորույթների թողարկում շուկայում, որոնք կունենան իրենց հաճախորդը։ Մենք դրա մեջ շատ գիտելիք, ուժ և ներդրում ենք կատարում»,– ընդգծեց նա։

Դիլանյանը նշեց, որ բանկի նոր ոճն ունիվերսալ է և հիմնված է պարզության և հարմարավետության սկզբունքների վրա, այն ժամանակակից է, թեթև և հիշվող։

Բանկի բաժնետերն ավելացրեց, որ IDBank–ը կձգտի իր հաճախորդների համար դառնալ առաջին բանկը որպես լավագույն նորարարական բանկ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD - 59,7% и "CreditBank S.A.L." – 40,3%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post