Մատչելի հիփոթեք Յունիբանկից կանխավճարը` սկսած 0%

17.08.2018 11:27
Մատչելի հիփոթեք Յունիբանկից  կանխավճարը` սկսած 0%

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ /. Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց  բազմաբնակարանշենքում առանց կանխավճարի բնակարան  ձեռքբերելու համար:«Դասական- ՋՍՖ»  վարկը տրամադրվում է 20  տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:  Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30%  կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Դասական- ՋՍՖ»վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռևս  խնայողություններ չձևավորած անձանց համար:

«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր   առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս  հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա  հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի  տարածքը` տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ` բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի  պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված  եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձևակերպումը ևս  առավելություն է մեր հաճախորդների համար», - նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն             Ղուկասյանը:

Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները` բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի  քանակը գնալով աճում է:  Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ.-ի նույն  ժամանակահատվածում: 2018թ.-ի հունիսի 30-ին Յունիբանկի  հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ  ՀՀ դրամ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև