կանխավճար թեմյով բոլոր նորությունները

Մատչելի հիփոթեք Յունիբանկից կանխավճարը` սկսած 0%

17.08.2018 11:27

Մատչելի հիփոթեք Յունիբանկից  կանխավճարը` սկսած 0%

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ /. Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց  բազմաբնակարանշենքում առանց կանխավճարի բնակարան  ձեռքբերելու համար:«Դասական- ՋՍՖ»  վարկը տրամադրվում է 20  տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:  Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30%  կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Դասական- ՋՍՖ»վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռևս  խնայողություններ չձևավորած անձանց համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մատչելի հիփոթեք Յունիբանկից կանխավճարը` սկսած 0%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024