ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

17.08.2018 15:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում  վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:

«Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Շնորհիվ Մոբայլ և Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն  ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ  իրենց հաշիվների/քարտերի միջև, փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ և ավանդի համալրումներ», - հայտնում բանկից:

Նաև հաճախորդի ժամանակը խնայելու  և առավել որակյալ սպասարկման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը  Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում առանց մասնաճյուղ այցելելու և առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝

  • ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իր քարտին/հաշվին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է Մոբայլ բանկի "Վճարումներ" բաժնում ընտրել "Փոխանցման վճարման հայտ" տարբերակը և նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը և քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:
  • ձևակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի Բանկի կողմից:

«Բացի այդ կատարելագործվել է կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդին անհրաժեշտ չէ հավաքել հեռախոսահամարը, այլ ընդամենն անհրաժեշտ է հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն», - նշված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև