«Նովոստի–Արմենիա» գործակալությունը սկսել է ֆիլտրել լավ լուրերը

15.02.2019 11:27
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը սկսել է ֆիլտրել լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է ժապավեն, որտեղ հրապարակվելու են բացառապես պոզիտիվ նորություններ։ Այսպիսով, newsarmenia.am կայք այցելելիս ցանկացած օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական դաշտը գերհագեցած է բացասական և ագրեսիվ տեղեկատվությամբ։ Մեր ընթերցողները սոցցանցերում պարբերաբար բողոքում էին, որ հոգնել են ընթերցել միայն բացասականը և ցանկանում են տեսնել բացառապես լավ նորություններ», – ասել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, գործակալությունը շուրջ մեկ տարի փորձում էր հովանավոր գտնել այս նախագծի համար, որպեսզի հրապարակի ավելի շատ բարի լուրեր, մասնավորապես, բարեգործության, կրթության, բացահայտումների, սթարթափերի մասին։

«Սակայն, ցավոք, պարզվեց, որ հայկական բիզնեսը դեռևս դրան պատրաստ չէ, և գործակալությունը գործարկեց նախագիծը սեփական ուժերով», – նշել է նա։

«Մենք հասկանում ենք, որ բացասական նորությունները հավաքում են ավելի շատ դիտումներ և ավելի լավ են դրամայնացվում, քան դրական ժապավենը։ Այդ պատճառով խնդրում ենք մեր ընթերցողներին աջակցել այս նախաձեռնությանը», – հայտարարել է Դավիթյանը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև