Երևանի կոնյակի գործարանը դարձել է «Նովոստի–Արմենիա»–ի «լավ լուրերի» գործընկերը

28.06.2019 10:39
Երևանի կոնյակի գործարանը դարձել է «Նովոստի–Արմենիա»–ի «լավ լուրերի» գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը դարձել է «Նովոստի–Արմենիա» գործակալության «լավ լուրերի» պաշտոնական գործընկերը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փետրվարի 15–ին գործարկել է ժապավեն, որտեղ հրապարակվում են բացառապես դրական լուրեր։ Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի օգտվել լավ լուրերի փոխարկիչով և տեսնել միայն օրվա դրական պատկերը։ 

«Մեզ հաճելի է գործընկերոջ կարգավիճակով տեսնել Երևանի կոնյակի լեգենդար գործարանը, որն ասոցացվում է հենց լավ լուրերի հետ»,– ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալությւան գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, նախագիծը ստեղծվել է, այդ թվում, սոցցանցերում գործակալության ընթերցողների ցանկությունների շնորհիվ, ովքեր պարբերաբար դժգոհում էին նրանից, որ հոգնել են կարդալ բացասական նյութեր և ցանկանում են բարի լուրեր տեսնել։

«Եթե ուշադիր նայենք, ապա ԱՐԱՐԱՏ–ի 130–ամյա բացառիկ պատմությունը նորարարությունների և անդադար կատարելագործման պատմություն է։ Այդ իմաստով «Լավ լուրերի» հետ գործընկերությունը որպես միանգամայն նոր լուծում շատ հոգեհարազատ է ԱՐԱՐԱՏին։ Լիահույս ենք, որ ԱՐԱՐԱՏի և «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ դրական լուրերի թիվն էլ ավելի կմեծանա»,– ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անա Բերիաշվիլին։

Երևանի կոնյակի գործարանն ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողն է, Հայաստանում 1887 թվականին հիմնադրված կոնյակագործության ավանդույթների իրավահաջորդը։ ԵԿԳ–ն ոլորտի խոշոր հարկատու է և խաղողի մթերով։ 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանն ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբում, որն ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտի համաշխարհային առաջատարներից է։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը գործում է Հայաստանի լրատվական դաշտում 2005 թվականից և մեդիաշուկայի առաջատարների թվում է։ Գործակալությունը հայկական ԶԼՄ–ների թվում ամենամեջբերվող ռեսուրսներից է, այսօրվա դրությամբ 147 հազար բաժանորդ ունի Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև