ՀՀ ԿԲ-ն 2019 թ.-ին 4,6-6,1%-ի տնտեսական աճ է կանխատեսում

27.03.2019 16:45
ՀՀ ԿԲ-ն 2019 թ.-ին 4,6-6,1%-ի տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսման, 2019 թ.-ին տնտեսական աճը հանրապետությունում կանխատեսվում է 4,6-6,1 տոկոսի սահմաններում: Այդ մասին նշվում է «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 2019 թվականի 1-ին եռամսյակ, և դրամավարկային քաղաքականության 2018 թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունում»:

Ըստ Կենտրոնական բանկի բազային սցենարի, 2019 թ.-ին տնտեսական աճին, հիմնականում, կնպաստի մասնավոր սպառումը:

«Սպասվում է, որ 2019 թ.-ին մասնավոր ծախսերի ներդրումը տնտեսական աճի խթանման գործում կկազմի 4 տոկոսային կետ, ինչը 5,1 տոկոսով մասնավոր սպառման ավելացման և 0,3 տոկոսով մասնավոր ներդրումների աճի արդյունք կլինի», - նշվում է հաշվետվությունում:

Նշվում է նաև, որ միջնաժանկետ հեռանկարում տնտեսական աճը պայմանավորված կլինի, հիմնականում, արտադրական հզորությունների ընդլայնմամբ, կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսության աճի ներուժով:

Ըստ պետբյուջեի, տնտեսական աճը Հայաստանում 2019 թ.-ին կկազմի 4,9 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև