ԱԳԲԱ Լիզինգը վարպետության դաս է անցկացրել էներգաարդյունավետության զարգացման թեմայով E-FIX ծրագրի շրջանակում

17.06.2019 16:24
ԱԳԲԱ Լիզինգը վարպետության դաս է անցկացրել էներգաարդյունավետության զարգացման թեմայով E-FIX ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգը վարպետության դաս կազմակերպեց և անցկացրեց Եվրամիության ‹‹Հորիզոն 2020›› նախագծի E-FIX ծրագրի շրջանակում, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ԲԱՆԿի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:

‹‹ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում ‹‹մաքուր›› էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը››,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն իր հերթին նշել է, որ ‹‹մաքուր›› էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: «Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես  երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր ‹‹Գրին Լիզինգ›› ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ››,- իր խոսքում ասել է նա։  

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին:   

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև