Շրջանառության մեջ է դրվել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

26.09.2019 13:52
Շրջանառության մեջ է դրվել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ: Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 925,տՏպաքանակը` 500 հատ: Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև