ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է հատուկ առաջարկ American Express քարտատերերի համար

27.09.2019 18:22
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է հատուկ առաջարկ American Express քարտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 28-ին և 29-ին American Express քարտատերերը  #amexweekend հատուկ առաջարկի շրջանակում հնարավորություն կստանան «Դալմա Գարդեն Մոլ»-ի առևտրի և սպասարկման կենտրոններում (բացառությամբ սուպերմարկետների)  American Express քարտերով կատարած վճարումների դիմաց ստանալ CASHBACK՝ վճարային գործարքի 10%-ի չափով, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

#amexweekend-ի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և American Express-ի համագործակցությունը մեկնարկել է 2009թ.-ին: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express  քարտերի բացառիկ սպասարկողն ու թողարկողն է Հայաստանում:

#amexweekend առաջարկի շրջանակում CASHBACK-ի առավելագույն սահմանաչափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 31 99 99 հեռախոսահամարին, կամ այցելել www.americanexpress.am կայքէջ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև