Նոր եվրոբոնդերը թողարկվել են ցածր տոկոսներով` 2%. Փաշինյան

27.09.2019 22:52
Նոր եվրոբոնդերը թողարկվել են ցածր տոկոսներով` 2%. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–յան ուղիղ եթերում նշել է, որ լավ լուրեր ունի եվրոբոնդերի վերաբերյալ։ 

Նրա խոսով, 2013թ․-ին ՀՀ կառավարությունը 500 մլն դոլարի եվրոբոնդեր էր թողարկել՝ 6,25% եկամտաբերությամբ։ 

«Այն 7 տարի մարման ժամկետով էր, ստացվել էր այնպես, որ 500 մլն դոլար պետք է վճարեինք 2020 թ․-ին կանխիկ, որպեսզի այդ գումարը փակեինք: Մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով, և պարտքի և գնման գործողություն իրականացնել։ Եթե շատ կոպիտ ասեմ, նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար։ Ոչ թե մեր ունեցած գումարներից այդ 500 միլիոնը կփակենք, այլ նոր միջոցներ ներգրավենք»,-ասաց ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ գնացել են այս քայլին նոր միջոցներ ներգրավելու համար: 

«Նոր եվրոբոնդերը թողարկվել են ցածր տոկոսներով՝ 4,20%-ով, այսինքն՝ 2 տոկոսով ցածր, ինչը նշանակում է Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում»,-ընդգծեց Փաշինյանն՝ հավելելով, որ այս գործողության արդյունքում ստացվել է, որ նոր պարտքը կվճարվի 2029թ․-ին՝ տարեկան խնայելով 10,2 մլն դոլար։ 

«Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ միջազգային տնտեսական հանրության վստահությունը շարունակում է աճել», – նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև