27.07.2020 19:46
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ ԱԳԲԱ Լիզինգը ֆիզիկական անձանց և տնտեսվարողներին առաջարկում է ճկուն ֆինանսական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մի շարք գործիքների միջոցով արդյունավետ զարգացնել տնտեսությունները: Այս մասին հայտնում է բանիկ մամուլի
ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ տնտեսվարողներն առանց հավելյալ գրավի հնարավորություն ունեն ձեռք բերել տեխնիկա, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ հիմնական միջոցներ։
ԱԳԲԱ Լիզինգի միջոցով հնարավոր է նաև օգտվել պետական սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում տոկոսները վճարում է պետությունը, իսկ գնորդը՝ միայն սարքավորման գինը:
ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: