Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

28.11.2019 17:01
Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին   «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Recognition Award-ի մասնակիցների  պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երևանում:

2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ:

«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի  մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր  քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ», - նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից:

Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է  ձևակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև