Հայաստանի բանկերը շահագրգռված են հաշիվ բացել ԵԱԶԲ–ում

04.12.2019 11:29
Հայաստանի բանկերը շահագրգռված են հաշիվ բացել ԵԱԶԲ–ում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Չորս բանկ ԵԱԶԲ-ում արդեն ունեն բացված հաշիվներ, ևս չորսը պատրաստվում են բացել, հայտնել էնախօրեին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովան էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման, ընդհանուր վճարային տարածքի ձևավորման, ԵԱՏՄ  բոլոր անդամ երկրնրում պետական գնումների  բանկային երաշխիքների տրամադրման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում երրորդ վստահված կողմերի ցանցի ձևավորման հարցերը։

Օլգա Կոմարովան ներկայացրել է, թե նշված ուղղություններով ինչպես կարելի է  օգտագործել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները` նշելով հայկական բանկերի կողմից դրսևորված հետաքրքրության բարձր մակարդակը։

Վարոս Սիմոնյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Օլգա Կոմարովային բանկի հնարավորությունների հանգամանալից ներկայացման համար։  Նա բարձր է գնահատել բանկի խորհրդատվությունները և նշել, որ շահագրգիռ պետական մարմինների հետ կքննարկվեն բոլոր առաջարկությունները և կորոշվեն փոխհարաբերությունների առավել արդյունավետ ձևերը։  Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ.–ի հունվարին` անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացման աջակցության, նրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ ԵԱԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար։ Հայաստանը, Բելառուսն ու Տաջիկստանը ԵԱԶԲ–ի կազմում ներառվելու հայտն են ներկայացրել և 2008թ.–ի դեկտեմբերին ստացել են բանկի խորհրի հավանությունը։ Ղրղըզստանում հիմա ավարտվում են ԵԱԶԲ–ի անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև