ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օգնել է Սարգսյանների ընտանիքին բիզնեսի զարգացման գործում (ՎԻԴԵՈ)

27.11.2019 20:02
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օգնել է Սարգսյանների ընտանիքին բիզնեսի զարգացման գործում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։

Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող աշխատանքների շղթայում Սարգսյանները նաև բերքը պահելու խնդիրն են կարողացել լուծել. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ 12 տոննա տարողությամբ սառնարան են կառուցել։ Առաջիկայում կավարտվի նաև 2-րդ սառնարանի կառուցումը, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է, իսկապես իմ ընկերն է, որի հետ գործակցում եմ երկար տարիներ։ Շատ գործեր բանկի օգնությամբ եմ արել: Առաջիկայում ցանկանում եմ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ հակակարկտային ցանցեր վերցնեմ և մեր այգու վրա անցկացնեմ: Լավ արդյունքի համար պետք է աշխատել, հողի հետ գործում ծուլությունը անթույլատրելի է։ Հաջողությունը՝ անդադար նվիրված աշխատանքն է»,- նշում է Սարգիս Սարգսյանը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև