ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

27.02.2020 13:57
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:  

 Համաժողովին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն, համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության և ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին և ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև