Յունիբանկը բարձրացրել է դրամային ավանդի տոկոսադրույքը մինչև 10.25% տարեկան

11.12.2020 16:40
Յունիբանկը բարձրացրել է դրամային ավանդի տոկոսադրույքը մինչև 10.25% տարեկան

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը բարելավել է «Դասական» ավանդի  պայմանները և բարձրացրել տոկոսադրույքները՝ ՀՀ դրամի համար այն սահմանելով  մինչև 10.25% տարեկան: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ժամկետը`  մինչև 730 օր: 

«Դասական» ավանդը կարելի է ձևակերպել նաև ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:

«Դասական» ավանդը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական անձ ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ՝  կախված ներդրված գումարից, իսկ իրավաբանական անձանց՝  անվճար «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ:

«Մեր առաջարկը կհետաքրքիր այն հաճախորդներին, որոնք ցանկանում են, որպեսզի  իրենց խնայողությունները ֆիքսված բարձր եկամուտ բերեն:  Մենք ձգտում ենք յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել գումարի ներդրման իր համար ամենաշահավետ տարբերակը: Հաճախորդը կարող է նախապատվությունը տալ բարձր տոկոսադրույքով ավանդին, կամ ընտրել ավանդ ավելի ճկուն պայմաններով, որոնք թույլ են տալիս արագ կառավարել գումարը», - ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն  Արթուր Ապերյանը:

Յունիբանկի «Ճկուն» ավանդը հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև՝  կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ`  ավանդային պայմանագրի գործողության 181-րդ օրից սկսած:

Բանկային ավանդները գումարը պահելու և եկամուտ ստանալու հուսալի, շահավետ և ապահով տարբերակ են: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝  2020թ.-ի դեկտեմբերի 1-ից  երաշխավորված ավանդների սահմանաչափերը բարձրացվել են: Միայն դրամային ավանդի դեպքում այն կազմում է 16 միլիոն դրամ, արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն  դրամ:


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև