ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունի միայն օնլայն տարբերակով

16.04.2020 17:23
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունի միայն օնլայն տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ` առցանց դիմում հայտ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի բանկային համակարգում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է: Իր ստեղծման օրվանից մինչ օրս այս ոլորտի զարգացմանը նպաստելը Բանկի համար ունի ռազմավարական նշանակություն: Բանկը հավատարիմ է իր քաղաքականությանն ու շարունակելու է իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման գործընթացում։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև