Հայաստանի գյուղատնտեսները 37 միլիարդ դրամ արժողությամբ վարկեր են ստացել՝ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում

08.07.2020 15:43
Հայաստանի գյուղատնտեսները 37 միլիարդ դրամ արժողությամբ վարկեր են ստացել՝ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտին  տրամադրվել է 18 000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Համեմատական կարգով նշեմ, որ  այս ցուցանիշն ավելի քան երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»,- ասաց նախարարի նա:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնեց, որ ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկության, հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 16 200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով: 

«Առաջին միջոցառման ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ»,- ասաց Խոջոյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների դեմ պայքարի շրջանակում արդեն հաստատել է 22 միջոցառում, որոնցից մի քանիսն ունեն տնտեսական ուղղվածություն, իսկ մի քանիսն էլ` սոցիալական։ Միաժամանակ իշխանությունները պատրաստում են նոր` երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրեր

Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են, և կառավարությունը քննարկում է հանրապետության քաղաքացիների համար օգնության նոր հնարավորությունները: (1 դոլար- 485,12 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև