Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին առևտուրը

05.09.2020 12:28
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.  Հայաստանի արժեթղթերի կարգավորվող շուկայի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերի առևտուր Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի առևտրային հարթակում (գործարքի ծավալը՝ 600 հազար ԱՄՆ դոլար), հաղորդում է Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի եվրապարտատոմսերը (XS2080321198), որոնք միջազգային կապիտալի շուկայում թողարկել է «Դիլիջան ֆայնենս Բ.Վ.» ընկերությունը, ցուցակված են նաև Հայաստանի ֆոնդային բորսայում։

300 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս եվրապարտատոմսերն ունեն 5 տարի մարման ժամկետ և տարեկան 6.5% արժեկտրոնային եկամտաբերություն։ Արժեթղթի գնման նվազագույն լոտը կազմում է 200000 ԱՄՆ դոլար։

 AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև