Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է և դինամիկ աճում է. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

08.09.2020 16:03
Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է և դինամիկ աճում է. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերիի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է և դինամիկ աճում է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ընդգծեց, որ ֆինանսական համակարգը բաղկացած է ոչ միայն վարկավորող կազմակերպություններից, այլև նախատեսում է ավելի լայն հասկացության շուկաներ և ենթակառուցվածքներ, քան միայն կառույցներ, որոնք զբաղվում են վարկավորմամբ։

«Արդյունքում, Հայաստանի ֆինանսական համակարգը կարելի է բութագրել որպես կայուն և դինամիկ աճող, որն անխափան իրականացնում է իր միջնորդի գործունեությունը, քանի որ դա նրա ամենակարևոր գործառույթն է», – ասաց Գալստյանը։

Նրա խոսքով, որպես մասնավոր տնտեսական հատվածի սուբյեկտներ` ֆինանսական կառույցների վրա ևս ազդել են կորոնավիրուսի անբարենպաստ հետևանքները, ինչը, սակայն, այս պահին չի խոչընդոտում ֆինանսական ծառայությունների մատուցման կայուն գործընթացին։

«Բացի այդ, ֆինանսական կազմակերպությունների կապիտալն ու լիկվիդայնության մակարդակն այս պահին ստեղծում են բարենպաստ նախապայմաններ այս ճգնաժամին հակազդելու համար», – ասաց Գալստյանը։

Խոսելով ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին` նա նշեց, որ դրա հիմնական մասը դեռ կազմում են բանկերը, սակայն վերջին տարիներին զգալիորեն ավելացել է կենսաթոշակային հիմնադրամների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական հատվածի մասնակցությունը, ինչը բխում է ԿԲ–ի ռազմավարական նպատակներից։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև