ՎՏԲ-Հայաստան Բանկն նախատոնական հատուկ առաջարկ է ներկայացնում

21.12.2016 17:21
ՎՏԲ-Հայաստան Բանկն նախատոնական հատուկ առաջարկ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է նախատոնական ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել ավելի էժան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ը, գնումներ կատարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% հավելյալ զեղչ ապրանքի արժեքից:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ապառիկ վարկը կարելի է ձևակերպել է հենց առևտրի կետում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:

Վարկի գումարը կազմում է 30 000 ՀՀ դրամից մինչև 1 500 000 դրամ` 3-5 տարվա ժամկետով։

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև