ՎԶԵԲ–ն Արարատբանկին ՓՄՁ–ի ֆինանսավորման համար 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

04.09.2017 20:57
ՎԶԵԲ–ն Արարատբանկին ՓՄՁ–ի ֆինանսավորման համար 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արարատբանկին10 մլն դոլարին համարժեք երկու վարկ է հատկացրել։

Բանկի և ՎԶԵԲ–ի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկուշաբթի։

Տրամադրած միջոցներով բանկը կկարողանա բավարարել տեղական փոքր, միջին և միկրոբիզնեսի ֆինանսավորման աճող պահանջարկը, մասնավորապես գյուղական բնակավայրերում և կին գործարարների շրջանում։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը կին գործարարների գլխավորությամբ կիրականացվի ՎԶԵԲ–ի «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում, որին մասնակցում են ԵՄ Արևելյան գործընկերության երկրները։

Ինչպես հայտնեց Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, այս տարի լրանում է բանկի և ՎԶԵԲ–ի գործակցության 10 տարին։

«Այսօր մենք համագործակցում ենք ավելի քան 17 միջազգային կառույցների հետ։ Նախորդ տարի մենք օտարերկրյա շուկաներից ավելի քան 90 մլն դոլար ենք ներգրավել։ Գործակցության 10 տարիների ընթացքում մենք ՎԶԵԲ–ից ներգրավել ենք ավելի քան 120 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներ և հանգեցրել են ՀՆԱ աճի»,– ավելացրել է Օսիպյանը։

Նա ընդգծեց, որ ՎԶԵԲ–ի հետ վարկային նոր համաձայնագիրն ունի երկու բաղադրիչ, առաջինը ՓՄՁ վարկերի տրամադրումն է, երկրորդը` վարկերի տրամադրումը գործարար կանանց։

«Համաձայնագրի շրջանակում ձեռնարկատեր կանանց շրջանակում կտրամադրվեն վարկեր 11 տոկոս տոկոսադրույքով և 5 տարի ժամկետով, ինչպես նաև ռիսկերի կառավարման խորհրդատվութուն։ Բացի այդ, մենք նրանց համար վերապատրաստման ծրագիր կանցկացնենք»,– ասաց Օսիպյանը։

ՎԶԵԲ–ի նախագահ Սում Չակրաբարտին իր հերթին նշեց, որ բանկի հետ համաձայնագրի ստորագրումը երկու նպատակ ունի։

«Նախևառաջ, այդպիսով, մենք կաջակցենք Հայաստանի ՓՄՁ–ին, բացի այդ, դա կօգնի Արարատբանկին ընդլայնել վարկային գործառնությունները ձեռնարկատեր կանանց օժանդակության առումով»,– ասաց Չակրաբարտին։

Ըստ նրա, ՎԶԵԲ–ում ուրախ են շարունակել գործակցությունը բանկի հետ։

Չակրաբարտին ավելացրեց, որ Հայաստանի հետ ՎԶԵԲ–ի երկարաժամկետ գործակցությունը սկսվել է դեռևս 25 տարի առաջ։

«Դա մեզ համար ռազմավարական գործընկերություն է, որի շրջանակում իրականացվել է մոտ 1.1 մլրդ դոլարի ներդրում»,– ասաց Չակրաբարտին։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,25 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ ($1- 478,22 դրամ). --0--

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև