ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

22.06.2018 14:14
ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բանկի հետ  հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.  սոցիալական ցանցեր, դիմումների ուղարկում փոստով, բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված "Բողոքների և առաջարկությունների արկղերի" միջոցով դիմումների ներկայացում, հաղորդագրությունների ուղարկում բանկի կայքում միջոցով, գրավոր դիմումների ուղարկում [email protected]  էլեկտրոնային հասցեին, 24/7 ռեժիմով զանգեր բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, քարտային բողոքներ, խնդրահարույց վարկառուների հարցումներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:

«Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները և քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղղիների ֆունցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը», – նշվում է հաղորդագրությունում:

Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին և բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ  համագործակցությունը:

Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները և խորհրդատվությունը սկսվում է անմիջապես դիմումի ստացման պահից։

«Մեր բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի բանկի ղեկավարության կողմից և չի մնա անպատասխան», – նշում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև