ՎՏԲ-Հայաստան բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

20.07.2018 20:28
ՎՏԲ-Հայաստան բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը      մինչև 30%

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, ովքեր իրենց ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից և վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան բանկ` հաճախորդները կկարողանան ոչ միայն նվազեցնել իրենց վարկային բեռը վարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում, այլ նաև հնարավորություն կունենան ստանալ գրավի գնահատման արժեքից մինչև 30%  ավել վարկի գումար:

«Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկու գրավադրմամբ վարկեր շահավետ պայմաններով `սկսած տարեկան 0% -ից: Վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, ընդ որում` վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդն իր հայեցողությամբ, իսկ վարկի գումարը կազմում է մինչև 3,000,000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)», – հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան բանկում ոսկու գրավադրմամբ վարկեր ձևակերպելիս` հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից`վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե, վարկի ստացման համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ):

Էֆֆեկտիվ տարեկան տոկոսադրույք` սկսած 15.5%

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև