ՀՆԱ–ն Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով 2020թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1 212 դոլար

25.11.2020 14:47
ՀՆԱ–ն Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով 2020թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1 212 դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՆԱ–ն Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով 2020թ.–ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է 1 212 դոլար` եռամսյակի ընթացքում ավելանալով 3236 դոլարով (886 դոլար երկրորդ եռամսյակի արդյունքում)։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներում։

Միաժամանակ դրամային էկվիվալենտով ՀՆԱ–ն բնակչության մեկ շնչի հաշվով երրորդ եռամսյակում կազմել է 588 434 դրամ` 2020թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 429 337 դրամի համեմատ։

1995թ.–ին ՀՆԱ–ն ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով կազմում էր 420 դոլար, 2015թ.–ի արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 3512 դոլար, 2018թ.–ին այն հասել է 4280 դոլարի, 2019թ.–ի արդյունքում 4604 դոլար էր։

Հայաստանի 2021թ.–ի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտային մասը նախատեսված է 1 տրիլիոն 569,06 մլրդ դրամի չափով (որից հարկային մուտքերը` 1 տրիլիոն 501 մլրդ դրամ), ծախսերը` 1 տրիլիոն 843,1 մլրդ դրամ` 274 մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ–ի 4,1%–ը)։ Տնտեսական աճը նախատեսված է 3,2%, գնաճը 2021թ.–ի բյուջեում` 4% (±1,5%). ($1 – 512,31 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև