ՀՆԱ–ի աճը Հայաստանում երկարաժամկետ հեռանկարում կարող է հասնել երկնիշ ցուցանիշի

22.10.2019 20:20
ՀՆԱ–ի աճը Հայաստանում երկարաժամկետ հեռանկարում կարող է հասնել երկնիշ ցուցանիշի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում երկարաժամկետ հեռանկարում կարող է հասնել երկնիշ ցուցանիշի, երեքշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով, Հայաստանն արդեն նախատեսում է ՀՆԱ–ի 7-8%–ի աճ առաջիկա տարիներին, քանի որ ավելի ցածր ցուցանիշները` 5%–ի սահմանում, արտադրողականության ցածր աճի դեպքում, թույլ չեն տա ապահովել բնակչության աճ և զբաղվածություն։

«Եթե մենք տարեկան աճենք 5%–ով, ապա արտադրողականության աճը կլիներ բավարար և զբաղվածությունը բարձրացնելու հնարավորություն չէր լինի, սակայն մենք առաջիկա տարիներին նախատեսում ենք 7-8%–ի աճ, իսկ ավելի երկար հեռանկարում` տնտեսության անգամ երկնիշ աճ, և մեր բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան», – նշեց Խաչատրյանը։

Նա նաև ասաց, որ աճի նման պլաններն, իհարկե, պարունակում են նաև որոշակի ռիսկեր` նշելով, որ անհրաժեշտ է դրանք ճիշտ գնահատել և ղեկավարել։

«Դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք նպատակներից, պարզապես պետք է ավելի հստակ գնահատել հետագա քայլերը», – պարզաբանեց Խաչատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ տնտեսության 5%–անոց աճի դեպքում դժվար կլինի բարելավել ցուցանիշներն` այլ երկրների համեմատ։

«Եթե մենք ցանկանում ենք կրճատել եվրոպացու և Հայաստանի բնակչի միջին եկամտի տարբերությունը, ապա պետք է ձգտենք շատ բարձր տնտեսական աճի, հակառակ դեպքում չենք կարող բարելավել մեր դիրքերն աշխարհում», – ասաց Խաչատրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Facebook–յան իր էջում  մեկնաբանել է երկրում գործազրկության նվազման հետ կապված իրավիճակը։

Նրա խոսքով, 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով: Ներկայումս Հայաստանում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև