S&P-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի առավելագույն ААА վարկանիշը

30.07.2012 16:43
S&P-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի առավելագույն ААА վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ «ААА» բարձր նիշում՝ կայուն կանխատեսմամբ, շաբաթ օրը հաղորդում է Ասոշիէյթիդ Պրես գործակալությունը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տնտեսական անկում էր նկատվել, ինչը ստիպել է կառավարությանը ծախսերը կրճատելու ուղղությամբ ջանքեր ձեռնարկել:

Չնայած դրան, Standard & Poor’s մասնագետները վստահ են, որ երկրի իշխանությունները շարունակում են իրենց ֆիսկալային ծրագրի անցկացումը, և կարողանալու են արագ արձագանքել բոլոր տեսակի տնտեսական մարտահրավերներին:

Ըստ գործակալության, երկրորդ կիսամյակում Մեծ Բրիտանիայի տնտեսական իրավիճակը կբարելավվի:

Միաժամանակ S&P-ն հաշվարկում է, որ տնտեսությանն աջակցելու նպատակով, Անգլիայի Բանկը վերաֆինանսավորման դրույքը կթողնի նախկին մակարդակում (0,5%): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post