ԱՂԱՆԲԵԿՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի. Աղանբեկյան

01.04.2010 16:36

Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի. Աղանբեկյան

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի, կարծում է հայտնի ռուս տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում դրական քայլ է։ Անշուշտ, Հայաստանը կբախվի որոշակի բարդությունների, առանց աշխատանքի ոչինչ չի լինում։ Անցումը բարդ կլինի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Աղանբեկյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը լավ կլինի ծանոթանա Ղազախստանի փորձին, որը ներդրել է կուտակային կենսաթոշակային համակարգ։
Ռուս տնտեսագետն ասաց, որ չնայած դժվարություններին՝ կուտակային կենսաթոշակային համակարգը «լավ պտուղներ» կտա, առաջին հերթին, կենսաթոշակառուներին արժանի կենսաթոշակ է երաշխավորում՝ միջին աշխատավարձի 60 տոկոսի չափով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի. Աղանբեկյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
11.05.2024