Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի. Աղանբեկյան

01.04.2010 16:36
Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի. Աղանբեկյան

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին դժվար կլինի, կարծում է հայտնի ռուս տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։

«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում դրական քայլ է։ Անշուշտ, Հայաստանը կբախվի որոշակի բարդությունների, առանց աշխատանքի ոչինչ չի լինում։ Անցումը բարդ կլինի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Աղանբեկյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը լավ կլինի ծանոթանա Ղազախստանի փորձին, որը ներդրել է կուտակային կենսաթոշակային համակարգ։
Ռուս տնտեսագետն ասաց, որ չնայած դժվարություններին՝ կուտակային կենսաթոշակային համակարգը «լավ պտուղներ» կտա, առաջին հերթին, կենսաթոշակառուներին արժանի կենսաթոշակ է երաշխավորում՝ միջին աշխատավարձի 60 տոկոսի չափով։
Աղանբեկյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը շատ արդյունավետ է, թեև պարզ չէ։

«Պետք է միայն անցնել անցումային ժամանակահատվածը՝ մինչև բարձր կենսաթոշակների և կենսաթոշակային հիմնադրամի ձևավորումը»,- ասաց փորձագետը։

Ակադեմիկոսն ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա, այսպես կոչված, «երկար» փողերի ստեղծման կարևոր ուղիներից մեկը։

Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումն առաջարկում է բազմաստիճան թոշակային համակարգ, որը բաղկացած կլինի երկու բաղադրիչից՝ պետական բաշխիչ և մասնավոր կուտակային: Ծրագրվում է, որ կուտակային համակարգը Հայաստանում կներդրվի 2011 թվականին:

Կուտակային համակարգի շրջանակներում մինչև թոշակի տարիքի հասնելը քաղաքացիներն ամեն ամիս կուտակային հիմնադրամներ կփոխանցեն իրենց սոցիալական վճարները՝ աշխատավարձի 5 տոկոսի չափով, ևս 5 տոկոս կներդնի կառավարությունը: Կուտակային միջոցները կներդրվեն արժեթղթերի մեջ՝ պետական պարտատոմսեր, ձեռնարկությունների բաժնետոմսեր, այդ թվում՝ օտարեկրյա:

2009թ. արդյունքներով՝ Հայաստանում գրանցված է ավելի քան 520 հազ. կենսաթոշակառու, որոնցից 470 հազ. ստանում է ապահովագրական թոշակ կամ ըստ աշխատանքայի ստաժի թոշակ, ևս 50 հազ. կենսաթոշակառուների աշխատանքային ստաժը չի գերազանցում 5 տարին:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև