21.04.2011 16:43
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունը ձեռնամուխ եղան ավտովարկավորման համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը, որի շրջանակներում ընկերության ավտոսրահներում նոր ավտոմեքենա ձեռք բերելիս գործում է 10% կանխավճար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ այս ակցիակի նպատակն է ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի՝ բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացումը և առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում նրանց հնարավորությունների ընդլայնումը:
Ակցիան գործելու է մինչև 2011 թ.-ի հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` կանխավճար սկսած 10%-ից (բացառիկ առաջարկ); վարկի գումարը` 1 մլն. դրամից մինչև 15 մլն. Դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 14%-ից, վարկի ժամկետը` 12-60 ամիս:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունն ավտովարկավորման համատեղ ակցիա են անցկացնում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ