ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

27.10.2009 16:31

Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև հոկտեմբերի 26-ին ստորագրվեց երկարաժամկետ վարկային համաձայնագիր՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին, տեղեկացնում է ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Վարկային գիծը կսպասարկի Գազպրոմբանկի դուստր բանկը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն:

«Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցությանն ու զարգացմանն ուղղված Գազպրոմբանկի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024