08.05.2014 12:16
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետդումայում օրինագիծ է պատրաստվում, ըստ որի` դատախազները վարկային կազմակերպություններում կարող են տվյալներ ստանալ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռներեցների հաշիվների, գործառնությունների և ավանդների մասին։ Միաժամանակ դրա համար դատարանի վճիռ չի պահանջվի։ Այս մասին գրում է «Известия» թերթը։
Դատախազի հարցման համար հիմք կդառնա դատախազների «օրինական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»։ «Ինչպես պարզաբանել է օրինագծի հեղինակ Յուրի Սինելշչիկովը, փոփոխությունների հիմնական նպատակն է օգնել դատախազներին պաշտոնյաների շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարում։ Սակայն փաստաթղթով դատախազների համար հասանելի են դառնում վարկային կազմակերպությունների բոլոր հաճախորդների, այլ ոչ միայն պետական ծառայողների հաշիվները», – գրում է հրատարակությունը։
Այժմ բանկային տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունի 30 կազմակերպություն, որոնց թվում են դատարանները, դատական կատարածուները, հետաքննչական մարմինները, հարկային և մաքսային մարմինները։ «Առաջարկվող օրինագծին կից պարզաբանման մեջ նշվում է, որ այս ցուցակում դատախազների բացակայությունը հարկավոր է գնահատել որպես օրենսդրության բացթողում», – նշում է «Известия» թերթը, հաղորդում է РБК–ն։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ