ԳԱՂՏՆԻՔ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին

08.05.2014 12:16

ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետդումայում օրինագիծ է պատրաստվում, ըստ որի` դատախազները վարկային կազմակերպություններում կարող են տվյալներ ստանալ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռներեցների հաշիվների, գործառնությունների և ավանդների մասին։ Միաժամանակ դրա համար դատարանի վճիռ չի պահանջվի։ Այս մասին գրում է «Известия» թերթը։

Դատախազի հարցման համար հիմք կդառնա դատախազների «օրինական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»։ «Ինչպես պարզաբանել է օրինագծի հեղինակ Յուրի Սինելշչիկովը, փոփոխությունների հիմնական նպատակն է օգնել դատախազներին պաշտոնյաների շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարում։ Սակայն փաստաթղթով դատախազների համար հասանելի են դառնում վարկային կազմակերպությունների բոլոր հաճախորդների, այլ ոչ  միայն պետական ծառայողների հաշիվները», – գրում է հրատարակությունը։

Այժմ բանկային տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունի 30 կազմակերպություն, որոնց թվում են դատարանները, դատական կատարածուները, հետաքննչական մարմինները, հարկային և մաքսային մարմինները։ «Առաջարկվող օրինագծին կից պարզաբանման մեջ նշվում է, որ այս ցուցակում դատախազների բացակայությունը հարկավոր է գնահատել որպես օրենսդրության բացթողում», – նշում է «Известия» թերթը, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ–ում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ դատախազներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

20.08.2012 16:15

Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

Դաշնային հարկային ծառայությանը (ԴՀԾ) իրավունք կտրվի ֆիզիկական անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բանկերից, որոնց նկատմամբ հարկային ստուգում է կատարվում կամ որոնցից անհրաժեշտ է լրացուցիչ վճարումներ գանձել բյուջե, այսօր գրում է «РБК daily» թերթը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ