ԿԵՂԾ թեմյով բոլոր նորությունները

Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ

09.04.2015 14:21

Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ, հայտնում է ոստիկանությնա մամուլի ծառայությունը։

Ապրիլի 8-ին ժամը 15-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:

Ոստիկանությունում Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել և իրացրել է կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ