պատանի հաճախորդներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով

02.06.2021 16:47

ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվեց մանկական ձայներով. Բանկը հյուրընկալեց իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաև իր ընկերոջը: Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել բանկային տեխնոլոգիաներին և բանկային որոշ պրոդուկտներին, պլաստիկ քարտերի պատրաստման գործընթացին և անձնական քարտի տվյալների գաղտնիության պահպանման կարևորությանը: Երեխաներին պատմեցին, թե ինչ քարտատեսակներ է թողարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն է անկանխիկ վճարումների առավելությունը: Էքսկուրսիոն խումբը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու բանկոմատի աշխատանքի գործընթացին. մանուկները կարողացան տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունի բանկոմատը ներսից, և ինչպես է տեղի ունենում կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաները ծանոթացան նաև վճարային տերմինալների առավելություններին և անկանխիկ վճարումներ կատարելու դրանց գործառույթներին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ