ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի փոխանակման կետերում արժույթի ընդհանուր շրջանառությունը հունվարին կրճատվել է 35%–ով

13.03.2013 16:42

Հայաստանի փոխանակման կետերում արժույթի ընդհանուր շրջանառությունը հունվարին կրճատվել է 35%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի փոխանակման կետերում արժույթի համախառն շրջանառությունը 2013 թվականի հունվարին, դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 35%–ով և կազմել 966 մլն միավոր, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Տվյալների համաձայն, գործարքների ընդհանուր ծավալի 94 տոկոսը` 908.5 մլն գործարքն իրականացվել է ռուսական ռուբլով (ամսվա ընթացքում 34,7%)։ Միաժամանակ, ռուբլու առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 ռուբլու դիմաց 13.18 դրամ (ամսվա ընթացքում 0.23 տ.կ. աճ), իսկ վաճառքի փոխարժեքը` մեկ ռուբլու համար 13.21 դրամ (աճը` 0.22 տ.կ.)։

Միաժամանակ հունվարին ԱՄՆ դոլարի շրջանառությունը արժույթի փոխանակման կետերում կազմել է 52.2 մլն` նախորդ տարվա դեկտեմբերի 85.5 միլիոնի դիմաց։ Դոլարի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.24 դրամ (աճը` 0.29 տ.կ.), իսկ վաճառքինը`406.68 (աճը` 0.17 տ.կ.)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի փոխանակման կետերում արժույթի ընդհանուր շրջանառությունը հունվարին կրճատվել է 35%–ով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ