ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ 1993թ.–ից ի վեր կազմել է 2.2 մլրդ դոլար. հետազոտություն

07.08.2012 13:56

ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ 1993թ.–ից ի վեր կազմել է 2.2 մլրդ դոլար. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ (ԱՊՀ–ից դուրս) 1993 թ.–ից կազմել է 2.2 մլրդ դոլար (6.1 մլրդ դոլարի արտաքին պարտքի 36%), հայտնում է «Ռոսիյսկայա բիզնես–գազետա»-ն` հղում անելով Tax Justice Network (TJN, ““Հարկային արդարության ցանց”) միջազգային հետազոտական կազմակերպության կողմից պատրաստած «Եվս մեկ անգամ օֆշորի արժեքի մասին» (The Price of Offshore Revisited) զեկույցի տվյալներին։

Հետազոտության համաձայն, 1993 թվականից ի վեր Համագործակցության տարածաշրջանից դուրս գտնվող օֆշորային գոտիներ է դուրս բերվել ընդհանուր առմամբ 1 տրլն 194.8 մլրդ։ ԱՊՀ բոլոր երկրների շրջանում կապիտալի ամենափոքր ծավալը դուրս է բերվել Ղրղըզստանից` 0.9 մլրդ դոլար (երկրի` 3.9 մլրդ դոլարի արտաքին պարտքի 23 տոկոսը)։ Կապիտալի արտահոսքն Ադրբեջանից կազմել է մոտ 48 մլրդ դոլար, իսկ Վրաստանից` միայն 4.1 մլրդ դոլար։

Դեպի «օֆշորային արտերկիր», ըստ կապիտալի արտահոսքի, ԱՊՀ առաջատար երկրներն են  Ռուսաստանը` 797.9 մլրդ (երկրի` 385.1 մլրդ դոլարի արտաքին պարտքի 207 տոկոսը), Ուկրաինան` 166.8 մլրդ դոլար (երկրի` 115.9 մլրդ դոլարի արտաքին պարտքի 144 տոկոսը), Ղազախստանը` 138.2 մլրդ դոլար (117 մլրդ դոլարի արտաքին պարտքի 118 տոկոսը)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ 1993թ.–ից ի վեր կազմել է 2.2 մլրդ դոլար. հետազոտություն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ