ֆոնդ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 0,83-1,03% անկմամբ

13.11.2009 11:21

ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 0,83-1,03% անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ի արդյունքներով, անկում են արձանագրել 0,83-1,03 տոկոսի սահմաններում` չնայած երկրում նավթի պաշարների աճի մասին ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության դրական տվյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Առուվաճառքի ավարտին Dow Jones-ի ցուցանիշը նվազել էր 0,92 տոկոսով՝ հասնելով 10196,86 սահմանակետին։ S&P 500-ը հինգշաբթի նվազել է 1,03 տոկոսով՝ հասնելով 1087,21 մակարդակի։

NASDAQ-ի ցուցանիշը առուվաճառքի արդյունքում նվազել է 0,83 տոկոսով՝ հասնելով 2149,02 սահմանակետին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 0,83-1,03% անկմամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.04.2024