Easy Pay վճարային տերմինալ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

18.07.2017 17:51

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում շ2017 թ.–ի հուլիսի 21–ից հետևյալ բանկային գործարքներն իրականցնել Easy Pay վճարային տերմինալների միջոցով պարզ և հարմարավետ եղանակով՝ ավանդերի, բանկային և քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում , հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։

Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ և անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին և ժամերին (երկ․-ուրբ․, ժամը 09:00-18:00) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:01-ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ